Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Դավթի

2 Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը Ամբողջ աշխարհում։ Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։

3 Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից Թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների, Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։

4 Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։

5 Ո՞վ է մարդը, որ հիշում ես նրան, Կամ մարդու որդին, որ այցի գաս նրան։

6 Քո հրեշտակներից փոքր-ինչ խոնարհ ստեղծեցիր նրան, Փառքով ու պատվով պսակեցիր նրան

7 Եվ կանգնեցրիր նրան քո բոլոր ձեռակերտների վրա։ Ամեն ինչ հնազանդ դարձրիր նրա ոտքերի տակ՝

8 Ոչխար, արջառ և ամեն տեսակի վայրի անասուն,

9 Երկնի թռչուններ ու ծովի ձկներ, որ շրջում են ուղիներում ծովի։

10 Տե՜ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է Քո անունը երկրի վրա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ