Իմ հոգին չի մասնակցի նրանց խորհուրդներին, ոչ էլ նրանց դավադրությանը կաջակցի իմ միտքը, որովհետև իրենց բարկության մեջ սպանեցին մարդկանց և իրենց մոլուցքի մեջ ջլակոտոր արեցին ցուլերի։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, |
Իմ հոգին չի մասնակցի նրանց խորհուրդներին, ոչ էլ նրանց դավադրությանը կաջակցի իմ միտքը, որովհետև իրենց բարկության մեջ սպանեցին մարդկանց և իրենց մոլուցքի մեջ ջլակոտոր արեցին ցուլերի։
Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
Օքոզիան ընթացավ Աքաաբի տան ճանապարհով, քանի որ նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր։
Բարվո՞ք է քեզ թվում անիրավված լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, ու նայել ամբարիշտների խորհրդին։
Բոլոր աչքերը քեզ են վստահում, Եվ դու ես ժամանակին կերակուր տալիս նրանց. Տալիս ես նրանց, և նրանք սնվում են։
Ընդունե՛ք նրա խրատը, Որպեսզի Տերը չբարկանա, Եվ դուք չկորչեք արդարության ճանապարհներից։ Այնժամ, երբ նրա բարկությունը բորբոքվի,
Իմ թշնամիների պատճառով մի՛ մատնիր ինձ նեղիչներիս ձեռքը։ Իմ դեմ ելան կեղծ վկաներ և սուտ խոսեցին իրենց անօրենությամբ։
Նրանց վրա որոգայթ կհասնի, որի մասին չեն էլ մտածում. Եվ որը լարեցին, կբռնի նրանց իսկ ոտքերը, Եվ նույն որոգայթի մեջ կընկնեն։
Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
Բարի իմաստությունը շնորհ է տալիս, իսկ օրենքի ճանաչումը մտքի բարիք է. արհամարհողների ճանապարհը կորստյան է տանում։
Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։
Ծաղր անողների հետ ատյան չնստեցի, այլ երկյուղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետև դառնությամբ էի լցված։
Ու անապատում նրանց ասացի. “Ձեր հայրերի կարգ ու կանոնով մի՛ առաջնորդվեք, նրանց օրենքները մի՛ պահեք, նրանց ընթացքին մի՛ խառնակվեք ու մի՛ պղծվեք։
Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։
(սա չէր միացել նրանց մտադրություններին ու գործերին)։ Հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը։
Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։
որի միջոցով հավատով ընդունեցինք այն շնորհը, որի մեջ կանք, և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։
քանզի բավական է կյանքի անցած ժամանակը՝ հեթանոսների կամքի համաձայն ընթանալով՝ զեխություններով, հոռի ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, հարբեցողություններով, անօրեն կռապաշտություններով։
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։