Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 23:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

51 (սա չէր միացել նրանց մտադրություններին ու գործերին)։ Հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

51 (սա նրանց մտադրության ու գործերի հետ համաձայնության չէր եկել). հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 23:51
13 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։


Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։


եկավ Արիմաթեացի Հովսեփը, որ մի պարկեշտ մարդ էր, հրեաների ատյանի անդամ, և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ և խնդրել Հիսուսի մարմինը։


«Ասում են, թե երբեք խիստ չեն խոսում. բայց չէ՞ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը, խիստ է։ Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ անհանգստացեք։


սպասելով Տիրոջից փրկության։


Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։


Որդյա՛կ, ամբարիշտ մարդիկ թող քեզ չխաբեն, և մի՛ ախորժիր, եթե ձայնեն ու ասեն.


Արիմաթեմ-Սիփայից՝ Եփրեմի լեռից, Եղկանա անունով Եփրեմի Նասիբում մի մարդ էր ապրում։ Նա Թովկիի որդի Հեղիի որդի Հերեմիելի որդին էր։


Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով։


Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով մի մեծահարուստ մարդ, որ Արիմաթեայից էր և աշակերտել էր Հիսուսին։


Նա, Պիղատոսի մոտ գալով, ուզեց Հիսուսի մարմինը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ