Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 9:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եթե իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն, եթե ծաղր անող ես, միայն դու ես նրա պատիժը կրելու։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 9:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Այո՛, արդարև ես մոլորվեցի. մոլորությունս իմ ներսում է հանգուցվել՝


Բայց եկ խստակյա՛ց եղիր, թե կարող ես համբերել. և այդժամ քո պտուղը կփթթի։


Անգութը պիտի հագենա իր ճանապարհներից, իսկ բարի մարդը ուղղվելու է իր խոհերի շնորհիվ։


Մարդը տքնանքով վաստակում է իր անձի համար՝ Հեռու վանելով կորուստն իրենից, իսկ անմիտը կորուստը կրում է իր բերանի մեջ։


Տանջանքներն անխելքների համար են պատրաստված, նույնպես և պատիժները՝ հիմարների։


Իսկ դուք մի՛ ցնծացեք, որ չամրանան ձեր կապանքները, քանի որ Տիրոջից՝ Զորությունների Տիրոջից, լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ նա կատարելու է ողջ երկրի վրա։


Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունների։ Արդարի արդարությունն իր վրա է լինելու, անօրենի անօրենությունը՝ իր»։


Մնացած բոլոր ցեղերը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։


որովհետև յուրաքանչյուր ոք իր բեռն է կրելու։


և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է դրանց մասին. դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անուսներն ու տատանվողները ծուռ են մեկնում. նրանք այդպես էլ մեկնում են նաև ամբողջ Սուրբ Գիրքը՝ իրենց անձերի կորստյան համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ