Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:29
10 Խաչաձեւ Հղումներ  

որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝


(որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ)։


Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացյալ բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում.


Հավատո՛վ թողեց Եգիպտոսը և չէր վախենում թագավորի ցասումից, քանի որ համբերեց, կարծես թե անտեսանելին էր տեսնում։


Եվ երանի՜ նրան, ով հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։


Հիսուսը նրան ասաց. «Մինչև որ նշաններ ու զարմանալի գործեր չեք տեսնում, չեք հավատում»։


Այն ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ ավելի շուտ էր գերեզման եկել. տեսավ ու հավատաց,


Եվ սրանք ամենքը, հավատի մեջ վկայված լինելով, չընդունեցին խոստումը։


Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։


Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ