ՍԱՂՄՈՍՆԵՐ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։ 2 Այլ նրա կամքը Տիրոջ օրենքների համաձայն է, Եվ նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ։ 3 Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։ 4 Բայց այդպես չեն ամբարիշտները, Ո՛չ, այլ նման են քամուց քշված Եվ երկրի երեսից սրբված հողմափոշու։ 5 Դրա համար ամբարիշտները Հարություն չեն առնի դատաստանի համար, Ոչ էլ մեղավորները արդարների ժողովում կլինեն։ 6 Որովհետև Տերը ճանաչում է Արդարների ճանապարհը, Մինչդեռ ամբարիշտների ճանապարհները կկորչեն։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia