Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 33:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման, Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ. Նա՛ է վահանը քո օգնության Եվ սուրը քո հաղթանակի։ Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ, Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 33:29
43 Խաչաձեւ Հղումներ  

քանզի Իսրայելը փրկվելու է հավիտենական փրկությամբ։ Դուք չեք ամաչելու, այլևս ամոթահար չեք լինելու մինչև հավիտենություն։


Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։


Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։


Տերը՝ Աստված է իմ զորությունը. իմ ոտքերն ամբողջովին կուղղի և ինձ կհանի բարձունքները՝ իր երգով հաղթելու»։


Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։


Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։


Բազում են արդարների նեղությունները, Բայց ամեն ինչից Տերը փրկում է նրանց


Նրանց հաստատեց երկրի բարձրաբերձ վայրերում, նրանց կերակրեց դաշտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող յուղով կերակրեց նրանց։


Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։


Մնացածները մեռան ձիու վրա հեծնողի սրից, որ ելնում էր նրա բերանից։ Եվ բոլոր թռչունները հագեցան նրանց մարմիններից։


Եվ իր աջ ձեռքում յոթ աստղ ուներ, բերանից էլ սրած երկսայրի սուր էր ելնում, և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը։


Որովհետև հենց սրա համար ենք տքնում և նախատինքներ ընդունում, որովհետև մեր հույսը դրել ենք կենդանի Աստծու վրա, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների։


Մարդիկ թշվառացած անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ սուրն է լափում. ոչ մի մարմնի համար հանգիստ չկա։


Այն օրը Տերը սուրբ, մեծ ու հզոր սուրը պիտի քաշի փախչող վիշապ օձի վրա, գալարվող վիշապ օձի վրա՝ ծովի մեջ սպանելով վիշապին։


Բոլոր աչքերը քեզ են վստահում, Եվ դու ես ժամանակին կերակուր տալիս նրանց. Տալիս ես նրանց, և նրանք սնվում են։


Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի, Եվ լեռները դեպի ծովի խորքը փոխվեն։


Եկե՛ք, իմ որդինե՛ր, և լսե՛ք ինձ. Տիրոջ երկյուղը ձեզ կուսուցանեմ։


Դատավոր է Աստված՝ հզոր, արդար և երկայնամիտ, Որն իր զայրույթը չի թափում անտեղի։


Ինչքա՜ն գեղեցիկ են քո տները, Հակո՛բ, և քո վրանները, Իսրայե՛լ։


դու, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դադար չպիտի առնես, վերադարձի՛ր քո պատյանը, հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։


Օտարների որդիները երբ իմ մասին լսեցին, սուտ կերպով հավատարմություն հայտնեցին ինձ։


Ապա երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը և կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով եղջերափողերը բռնած՝ փչեցին, աղաղակեցին և ասացին. «Սուր՝ Տիրոջ և Գեդեոնի համար»։


Երկրի բոլոր բնակիչներին կոչնչացնեք ձեր առջևից, կկործանեք նրանց պատկերազարդ կոթողները, կոչնչացնեք նրանց ձուլածո բոլոր կուռքերը, նրանց բոլոր հուշասյուները կվերացնեք մեջտեղից։


Հարցրե՛ք ձեզանից առաջվա ժամանակների մասին. այն օրվանից, երբ Աստված ստեղծեց մարդուն երկրի վրա, երկնքի մի ծայրից մյուս ծայրը, թե՝ “Երբևէ այսպիսի մեծ բան եղե՞լ է”, “Այսպիսի բան լսվե՞լ է”,


“Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։


Թող Աստված ինձ պահապան լինի. ես նրան եմ ապավինել։ Նա է իմ հովանավորը, իմ փրկության եղջյուրը, իմ պաշտպանն ու իմ փրկության ապավենը։ Անիրավ մարդկանցից փրկի՛ր ինձ, Տե՜ր։


Եզեկիան ու իշխանները եկան տեսան կույտերը և օրհնեցին Տիրոջն ու նրա ժողովրդին՝ Իսրայելին։


Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։


Սաղմոս Դավթի Արդարնե՛ր, ցնծացե՛ք Տիրոջով. Ուղղամիտներին է վայելում օրհնությունը։


Օրհներգե՛ք Տիրոջը օրհնությամբ, Տասնալար սաղմոսարանով սաղմո՛ս ասացեք նրան։


Քանզի Տերը լսեց անտուններին Եվ չարհամարհեց իր բանտարկյալներին։


Նա քեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս։


Քո կործանման ժամանակ, Իսրայե՛լ, ո՞վ պիտի օգնի քեզ։


Երդվում է Տերը Հակոբի հպարտության համար, թե՝ «Իսպառ չեն մոռացվի ձեր բոլոր գործերը։


նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ