Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ո՛ւր է գնում։
Ահա թե ինչու նրանց ճանապարհն իրենց համար սայթաքուն պիտի դառնա. խավարի մեջ պիտի գայթեն ու կործանվեն նրա մեջ, որովհետև այն տարին, երբ նրանց այցելելու լինեմ, չարիք պիտի բերեմ նրանց վրա,- ասում է Տերը։
Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։