Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 112 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Ալելուիա

1 Ալելուիա Մանուկնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը Եվ օրհնեցե՛ք անունը Տիրոջ.

2 Թող օրհնյալ լինի անունը Տիրոջ Այսուհետև մինչև հավիտյան։

3 Արևելքից մինչև արևմուտք Օրհնյա՜լ է Տիրոջ անունը։

4 Բարձր է Տերը բոլոր ազգերից, Եվ երկնքում է նրա փառքը։

5 Ո՞վ է նման Տիրոջը՝ մեր Աստծուն, Որ բնակվում է բարձունքներում

6 Եվ տեսնում է խոնարհներին երկնքում և երկրում.

7 Աղքատներին բարձրացնում է գետնից Եվ տառապյալներին հանում աղբանոցից։

8 Իր ժողովրդի իշխանների կողքին Իշխաններ է կարգում նրանց։

9 Ամուլին բնակեցնում է ցնծալի տան մեջ, Ինչպես իր զավակներով բերկրող մայրը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ