5 Թե ծաղրողի հետ գնացած լինեմ, թե իմ ոտքերը նենգության ճամփով շտապած լինեն,
5 Եթե ես ստությամբ եմ շրջել, և իմ ոտքը դեպի նենգություն է շտապել,
Ով մշակում է իր հողը, պիտի հագենա հացով, իսկ ով նանրության հետևից է գնում, պակասամիտ է։
հալածվեցիք առանց որևէ մեկի հալածելու։ Չար ոգին ելավ, քո մեջ գինի և արբեցություն կաթեցրեց. այդ կաթումից այս ժողովրդին էլ կհասնի։
Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ ձեր խոսքերը սուտ են, ձեր գուշակություններն էլ՝ սնոտի, ահա դրա համար,- ասում է Ամենակալ Տերը,-
Այսպես է ասում Տերը. «Ձեր հայրերն ի՞նչ սխալ գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և սնոտի աստվածների հետևից գնալով՝ սնահավատ դարձան։
Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ, Մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձանից,
Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։
Թող չհավատա, որ հանգիստ է գտնելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու։
«Աստված, Աստված է Տերը և Աստված, Աստված ինքը գիտի, և Իսրայելն ինքն էլ թող իմանա. եթե ապստամբելով հանցանք գործեցինք Տիրոջ դեմ, թող մեզ այսօր չփրկի։
Մի բան խնդրեցի Տիրոջից և նույնն եմ աղաչում. Տիրոջ տան մեջ բնակվեմ կյանքիս բոլոր օրերին, Տիրոջ վայելչությունը տեսնեմ Եվ մշտապես լինեմ նրա տաճարում։