12 որպեսզի փրկվես չար ճանապարհից և անհավատարիմ մարդուց։
12 Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց,
Մի՛ խաբվեք. «Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը»։
Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կլինի, անզգամներին ընկերացողը հայտնի կդառնա։
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։
Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն՝ աշակերտներին իրենց հետևից տանելու համար։
Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։
Քանզի ամեն անօրեն պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդվում արդարների հետ։
Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր, Ճանաչեցիր իմ շավիղները. Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։
Իմ օրերը ծխի նման սպառվեցին, Եվ ոսկորներս խռիվի պես չորացան։
Անօրեն և անզգամ մարդը թյուր ճանապարհներով է գնում,
Արդար մարդկանց շուրթերը պիտի շնորհներ բխեցնեն, ամբարիշտների բերանը պիտի կործանվի։
Եթե աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ թյուր պիտի խոսի,
Իր սրտի հանդգնությանն հուսացողը անզգամ է, իսկ իմաստությամբ գնացողը կփրկվի։