Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Նրանց վրա որոգայթ կհասնի, որի մասին չեն էլ մտածում. Եվ որը լարեցին, կբռնի նրանց իսկ ոտքերը, Եվ նույն որոգայթի մեջ կընկնեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:8
17 Խաչաձեւ Հղումներ  

Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։


Ընդունե՛ք նրա խրատը, Որպեսզի Տերը չբարկանա, Եվ դուք չկորչեք արդարության ճանապարհներից։ Այնժամ, երբ նրա բարկությունը բորբոքվի,


Եվս մի քիչ, և ամբարիշտն այլևս չի լինի. Կփնտրես նրա տեղը և չես գտնի։


Հնազա՛նդ եղիր Տիրոջը և ծառայի՛ր նրան Եվ մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհներն ամոթալի են, Կամ մարդուն, որ չարիք է գործում։


Դպրապետին՝ ողբագին։ Դավթի՝ սաղմոս իմաստության


Որ սրտով ուղիղներին նետահարեն գաղտագողի, Հանկարծակի նետահարեն նրանց՝ առանց երկյուղի։


Ճշմարտությունը երկրից բուսեց, Արդարությունը երկնքից երևաց։


Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։


Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։


Ղևիի որդի քահանաների հոգիները զմայլանքով պիտի լցնեմ ու արբեցնեմ, և իմ ժողովուրդը պիտի լիանա իմ բարիքներով»,- ասում է Տերը։


Քանի որ այն, ինչ որ բարի է, նրանն է, և այն, ինչ որ լավ է, նրանն է. ցորենը՝ երիտասարդներին, և անուշարար գինին՝ կույսերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ