Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 28:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ ձայնը հատում է կրակի բոցը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։ |
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, Չարից չպիտի վախենամ. Քանզի դու, Տե՜ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։
Տերը կփրկի և կպահպանի նրան, Երանելի կդարձնի նրան երկրի վրա Եվ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
Ո՛վ Աստված, մեր ականջներով լսեցինք, Ինչ որ մեր հայրերը պատմեցին մեզ. Այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում, առաջին օրերում։
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
և ասելու, որ արդարությունն ու փառքը դեպի նա կգնան։ Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամոթով են մնալու։
Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։
Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով. «Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, մեծամեծ և սքանչելի են գործերը քո (Սաղ. 85(86).10), արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո, Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։