ՍԱՂՄՈՍՆԵՐ 46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների 2 Բոլոր հեթանոսնե՛ր, ծափահարե՛ք, Ցնծության ձայնով դիմե՛ք Աստծուն, 3 Տերը բարձրյալ է, Տերն ահարկու. Մեծ թագավոր՝ ողջ երկրի վրա։ 4 Մեզ հնազանդեցրեց ժողովուրդներին Եվ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։ 5 Մեզ իրեն որպես ժառանգություն ընտրեց, Հակոբի գեղեցկությունները, որ և սիրեց։ 6 Աստված համբարձվեց օրհնությամբ, Մեր Տերը՝ փողի ձայնով։ 7 Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։ 8 Ողջ երկրի վրա մեծ թագավորն Աստված է. Նրան սաղմո՛ս երգեցեք իմաստությամբ։ 9 Թագավորեց Աստված հեթանոսների վրա, Աստված նստեց իր սրբության Աթոռի վրա։ 10 Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia