Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Գովք փրկիչ Աստծուն

1 Այն օրը պիտի ասես. «Շնորհակալ եմ քեզ, Տե՜ր, բարկացար ինձ վրա, բայց քո զայրույթը հեռացրիր ինձնից և ողորմեցիր ինձ։

2 Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։

3 Ուրախությամբ ջո՛ւր առեք փրկության աղբյուրներից։

4 Եվ այն օրը պիտի ասես. «Օրհներգե՛ք Տիրոջը, հնչեցրե՛ք նրա անունը, նրա փառքը տարածե՛ք ազգերի մեջ, հիշե՛ք, որ բարձր է նրա անունը։

5 Օրհներգե՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, ծանուցե՛ք այդ ամբողջ աշխարհին։

6 Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայելի Սուրբը բարձրացավ նրա մեջ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ