ՍԱՂՄՈՍՆԵՐ 28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն 1 Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն Աստծու որդինե՛ր, մատուցե՛ք Տիրոջը, Նորածին խոյե՛ր մատուցեք Տիրոջը, Փառք ու պատի՛վ մատուցեք Տիրոջը, 2 Նրա անվանը վայել փա՛ռք մատուցեք Տիրոջը, Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության սրահում։ 3 Ջրերի վրա է Տիրոջ ձայնը. Փառքի Աստվածը որոտաց, Եվ Տերն ինքն է անսպառ ջրերի վրա։ 4 Զորությամբ է Տիրոջ ձայնը Եվ մեծ վայելչությամբ. 5 Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տերը կոտրատում է մայրիները Լիբանանի։ 6 Լիբանանի մատաղ տունկերի պես կմանրի նրանց, Որ սիրելի են, ինչպես ռնգեղջյուրի ձագը։ 7 Տիրոջ ձայնը հատում է կրակի բոցը, 8 Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տերը ցնցում է Կադեսի անապատը։ 9 Տիրոջ ձայնը ծնում է եղջերուներին, Մերկացնում է անտառները։ Նրա տաճարում են բոլոր նրանք, ովքեր գովերգում են նրա փառքը։ 10 Տերը իշխում է ջրհեղեղների վրա. Տերը հավիտյան պիտի թագավորի։ 11 Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա Եվ օրհնի իր ժողովրդին խաղաղությամբ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia