ՍԱՂՄՈՍՆԵՐ 22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի 1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տերն է իմ հովիվը, Եվ ինձ ոչինչ չի պակասելու։ 2 Ինձ բնակեցրեց դալարագեղ վայրում Եվ հանգստավետ ջրերի մոտ ինձ սնուցեց։ 3 Ինձ վերադարձրեց իմ հոգին Եվ իր անվան համար Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով։ 4 Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, Չարից չպիտի վախենամ. Քանզի դու, Տե՜ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։ 5 Իմ առջև սեղան պատրաստեցիր Ինձ հալածողների աչքերի առաջ։ Գլուխն իմ օծեցիր յուղով, Քո բաժակը՝ իբրև անապակ գինի, Արբեցրեց ինձ։ 6 Քո ողորմությունը, Տե՜ր, Ինձ հետ կլինի կյանքիս բոլոր օրերին, Եվ Տիրոջ տան մեջ կբնակվեմ հավիտյան։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia