Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, Եվ չկա մեկը, որ բարություն գործի։

2 Տերը երկնքից նայեց մարդկանց բոլոր որդիներին՝ Տեսնելու, թե կա՞ Աստծուն փնտրող մի իմաստուն մարդ։

3 Ամենքը միասին խոտորվեցին և անպիտան դարձան, Չկա բարություն անող, մինչև իսկ մեկ հոգի չկա։

4 Ինչպե՞ս է, որ նրանք չեն գիտակցում, Որ անօրենություն են գործում. Ովքեր ուտում են իմ ժողովրդին որպես հացի կերակուր Եվ չեն դիմում Տիրոջը։

5 Այնտե՛ղ կսարսռան երկյուղից, որտեղ երկյուղ չկա, Որովհետև Տերն արդարների ազգի մեջ է։

6 Անարգեցիք աղքատի խորհուրդը, Բայց Տերն է նրա հույսը։

7 Սիոնից ո՞վ կտա փրկությունն Իսրայելի։ Երբ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ