Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 12:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 12:2
41 Խաչաձեւ Հղումներ  

Քո Իսրայել ժողովրդին հավիտյան քեզ ժողովուրդ հաստատեցիր քեզ համար, և դու, ո՜վ Տեր, նրանց համար Աստված եղար։


Կդառնա դա ինձ իբրև փրկություն, որովհետև նրա առաջ նենգ բան չի կանգնի։


Իր ժողովրդի իշխանների կողքին Իշխաններ է կարգում նրանց։


Ուրախացա քո վկայությունների ճանապարհներով, Ինչպես ամեն տեսակ հարստությամբ,


Սաստեցիր ամբարտավաններին. Անիծված են նրանք, Ովքեր խոտորվեցին քո պատվիրաններից։


Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։


Նա ծովը ցամաք դարձրեց, Եվ ոտքով ժողովուրդն անցավ գետերի միջով։ Այնտեղ մենք ուրախ պիտի լինենք նրանով,


Որովհետև դու գիտես իմ նախատինքը, Իմ ամոթն ու իմ պատկառանքը։


Իմ անձի բոլոր նեղիչները քո առջև են, Սիրտս համբերեց նախատինքների և թշվառության։ Ուզում էի տեսնել, թե ո՛վ պիտի տրտմեր ինձ հետ, Բայց ոչ ոք չկար, և ինձ մխիթարիչ չգտնվեց։


Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր ասորեստանցիներից, նույնիսկ երբ նրանք քեզ հարվածեն գավազանով, քանզի այդ հարվածները ես եմ բերում քեզ վրա, որպեսզի հիշես Եգիպտոսի ճանապարհը։


Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն և չհիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհավատ տունկ և անհավատ սերմ պիտի տնկես։


ասում են ու բողոքում նրա բնակիչները.- եկե՛ք նրա հետ խաղաղություն անենք»։


Եվ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, պիտի թաքնվի, ինչպես հորդառատ ջրերից։ Իսկ Սիոնը նմանվելու է մի փառավոր գետի, որ հորդել է տոչորված երկրում։


Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը. նա է փրկելու մեզ։


ո՛վ փրկիչ իմ Տեր։ Եվ իմ կյանքի բոլոր օրերին քո աստվածային տաճարի առաջ չեմ դադարելու սաղմոսարանով օրհներգելու քեզ»։


քանզի Իսրայելը փրկվելու է հավիտենական փրկությամբ։ Դուք չեք ամաչելու, այլևս ամոթահար չեք լինելու մինչև հավիտենություն։


Արդ, Տերը, որն ինձ որովայնից իր համար ծառա ստեղծեց, ասաց, որ Հակոբին և Իսրայելին իր շուրջը հավաքեմ։ Պիտի հավաքվեմ ու փառավորվեմ Տիրոջ առաջ, և իմ Աստվածն ինձ համար զորություն է լինելու։


Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, թող լսի նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին խավարի մեջ, և լույս չկար նրանց համար, թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով։


«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։


Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։


Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։


Այլ ուրախություն ու ցնծություն են գտնելու այն բանի մեջ, ինչ ես հաստատելու եմ։ Ահա ես Երուսաղեմը ցնծություն պիտի դարձնեմ և իմ ժողովրդին՝ ուրախություն։


Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.


Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։


Արդարև, ունայն էին բլուրների և բարձունքների պաշտամունքը և նրանց զորությունը. Իսրայելի տան փրկությունը Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքին է։


Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։


Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում։


Ովքեր պահում էին ունայնությունն ու ստությունը, թողեցին իրենց ողորմությունը։


բայց ես կցնծամ Տիրոջով և կուրախանամ իմ փրկիչ Աստծով։


Ես ամոթ չեմ համարում Ավետարանը, որովհետև այն Աստծու զորությունն է՝ բոլոր նրանց փրկության համար, ովքեր հավատում են, նախ՝ հրեայի, ապա նաև՝ հեթանոսի.


Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։


Բարձր ձայնով աղաղակում էին և ասում. «Փրկությունը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրա, ինչպես և Գառանը»։


Աննան աղոթքի կանգնեց ու ասաց. «Սիրտս ամրացավ Տիրոջ շնորհիվ, իմ ուժն ավելացավ Տիրոջ շնորհիվ, բերանս լայն բացվեց իմ թշնամիների վրա, լցվեցի ուրախությամբ, քանի որ փրկեցիր ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ