ԵՐԵՄԻԱ 31:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՛վ ազգեր, լսե՛ք Տիրոջ պատգամները, պատմե՛ք հեռավոր կղզիներում և ասե՛ք. “Ով ցրեց Իսրայելը, նա էլ կհավաքի նրան և կպահպանի, ինչպես նախրապանը՝ իր հոտը”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ազգեր, պատմե՛ք հեռավոր ծովեզրերում և ասացե՛ք. “Իսրայելին ցրիվ տվողը պիտի ժողովի նրան և նրան պիտի պահպանի, ինչպես հովիվը՝ իր հոտը”։ |
Կիրակնօրյա սաղմոս Դավթի Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, Աշխարհը և նրա բոլոր բնակիչները։
Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։
նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն։ Իսկ երկրի վրա կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, և ծովի ջրերը պիտի հուզվեն։
Այն օրը Տերն արգելք պիտի դնի գետի փոսից մինչև Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մեկ առ մեկ հավաքե՛ք իսրայելացիներին։
Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։
Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանի որ իշխանները նորոգվելու են զորությամբ, մոտենալու են ու միասին խոսելու և հայտարարելու են արդար դատաստանի մասին։
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ, քանզի նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում, և նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նավարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։
Նա պիտի ծագի և չպիտի խորտակվի, քանի դեռ երկրի վրա չի հաստատել դատաստանը. և ազգերն իրենց հույսը պիտի դնեն նրա անվան վրա։
Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։
Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ Սրբի համար։
Նրանց վրա նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փուդ, դեպի Լուդ, Մոսոք և Թոբել, դեպի Հելլադա և հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ։
Հովիվներ կկարգեմ, որ հովվեն նրանց, և նրանք այլևս չեն վախենա, չեն զարհուրի, ու անխնամ չեն թողնվի»,- ասում է Տերը։
նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,
Իսրայելը մոլորյալ ոչխար է, առյուծներն են փախցրել նրան. նախ նրան կերավ ասորեստանցիների թագավորը, իսկ ապա բաբելացիների արքան կերավ նրա ոսկորները։
Իսկ Իսրայելին նորից պատսպարելու եմ իր արոտավայրերում, նա պիտի արածի Կարմելոսում, Բասանում, Եփրեմի լեռան վրա և Գաղաադում, ու նրանց հոգիները պիտի հագուրդ ստանան։
Դրա համար ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում, թե նրանց ինձնից հեռու եմ վանելու ազգերի մեջ, ցրելու եմ ողջ երկրով մեկ, սակայն նրանց համար մի փոքր սրբարան եմ լինելու այն գավառներում, որտեղ մտնելու են”։
Ձեզ հանելու եմ ազգերի միջից, դուրս եմ բերելու այն երկրներից, որտեղ դուք ցրիվ եք եկել, հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով։
Ինչպես որ հովիվն է իր հոտը փնտրում այն օրը, երբ մեգ ու մառախուղ է լինում իր ցրված հոտերի վրա, այնպես էլ ես եմ փնտրելու հոտերս, հավաքելու եմ նրանց այն բոլոր տեղերից, ուր ցրվել են մեգ ու մառախուղի օրը։
իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ. լինելու է մեկ հովիվ նրանց բոլորի համար, որպեսզի նրանք իմ պատվիրաններով ընթանան, օրենքներս պահեն ու դրանք գործադրեն։
Դրա համար ձեր մեջ հայրերը կուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին։ Ձեր մեջ դատաստան կանեմ և այն ամենը, ինչ կմնա ձեզանից, ցրիվ կտամ բոլոր ուղղություններով։
Մեկ չորրորդ մասը կրակով կայրես քաղաքի մեջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մեկ չորրորդ մասն էլ սրով կկտրատես ու կսփռես քաղաքի շուրջը, իսկ մեկ չորրորդ մասն էլ քամուն կտաս. սուր կքաշեմ նրանց հետևից։
Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։
Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ, և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին, և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների, իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։ Մարդկանցից առաջ կընթանան խրամատով,
«Այն օրը,- ասում է Տերը,- կհավաքեմ փշրվածին և կընդունեմ հեռացածին ու նրանց, որոնց մերժեցին.
և խաղաղություն կլինի նրա համար. երբ ասորեստանցին գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր աշխարհը, նրա դեմ յոթ հովիվ և ութ առաջնորդ մարդիկ կելնեն։
Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։
Ահա ես կգործեմ այն ժամանակ քեզ համար. կփրկեմ ճնշվածին, կընդունեմ մերժվածին և ողջ աշխարհով մեկ նրանց պանծալի և անվանի կդարձնեմ։
Կազդարարեմ նրանց և կընդունեմ նրանց, քանի որ կփրկեմ նրանց, և կբազմանան, ինչպես որ բազմաթիվ էին։
Ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Եվ ասաց ինձ. «Երուսաղեմը չափելու և տեսնելու, թե որչա՛փ է նրա լայնությունը և որչա՛փ՝ երկարությունը»։
Եվ այն օրը Տերը՝ նրանց Աստվածը, կփրկի նրանց՝ իր ժողովրդին, ինչպես ոչխարների, որովհետև սուրբ քարեր են գլորվում նրա երկրում։
Անգամ եթե դու ցրիվ ես եկել երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, կհավաքի քեզ Տերը՝ քո Աստվածը։