ՍԱՂՄՈՍՆԵՐ 147 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի 1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Գովի՛ր Տիրոջը, Երուսաղե՛մ, Եվ օրհնի՛ր քո Աստծուն, Սիո՛ն, 2 Որովհետև նա զորացրեց դռներիդ նիգերը Եվ օրհնեց քո ներսում գտնվող որդիներիդ։ 3 Նա, որ խաղաղության մեջ պահեց քո սահմանները, Ցորենի առատությամբ լիացրեց քեզ։ 4 Նա, որ երկիր է ուղարկում իր խոսքը, Եվ արագ սլանում են պատգամները նրա։ 5 Ձյուն է տեղացնում ճերմակ բրդի պես Եվ մեգ ցանում փոշու նման։ 6 Սառույց է նետում պատառ-պատառ. Ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։ 7 Ուղարկում է իր խոսքը և հալեցնում նրանց. Շաչում են հողմերը, և հոսում են ջրերը։ 8 Նա, որ իր խոսքն է պատմում Հակոբին, Արդարությունն ու իրավունքը՝ Իսրայելին։ 9 Տերն այսպես չարեց բոլոր ազգերին Եվ իր դատաստանը նրանց չհայտնեց։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia