Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 11:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Դրա համար ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում, թե նրանց ինձնից հեռու եմ վանելու ազգերի մեջ, ցրելու եմ ողջ երկրով մեկ, սակայն նրանց համար մի փոքր սրբարան եմ լինելու այն գավառներում, որտեղ մտնելու են”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ուստի ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Թեև նրանց հեռացրել եմ ազգերի մեջ և թեև նրանց ցրել եմ երկրներում, բայց ես նրանց համար մի փոքր սրբարան պիտի դառնամ այն երկրներում, ուր գնացել են նրանք"”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 11:16
22 Խաչաձեւ Հղումներ  

Լսի՛ր, դո՛ւստր, տե՛ս, խոնարհեցրո՛ւ քո ականջը. Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը,


Գովաբանական օրհներգ Դավթի Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, Երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։


Սաղմոս՝ օրհներգ շաբաթ օրվա


Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։


Տերը պիտի գա, և Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամեն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկվեն ողջ փառավորությամբ, բորբոքված կրակի լույսի ու ծխի նման։


Եթե հույսդ նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։ Բայց Հակոբի տունը որոգայթի, և Երուսաղեմի բնակիչները ծործորների մեջ են։


Քահանաներն ու սուտ մարգարեներն իշխաններին և ողջ ժողովրդին ասացին. «Այդ մարդը մահվան դատավճռի է արժանի, որովհետև, ինչպես ձեր իսկ ականջներով լսեցիք, մարգարեացավ այս քաղաքի մասին»։


Տիրոջ տան մեջ այս խոսքերն ասելիս քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը լսեցին Երեմիային։


քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,


Խաղաղությա՛մբ ապրեք այդ երկրում, ուր գերեվարեցի ձեզ, այդ երկրի համար աղո՛թք արեք Տիրոջը, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ համար ևս խաղաղություն կլինի”»։


Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։


Ո՛վ ազգեր, լսե՛ք Տիրոջ պատգամները, պատմե՛ք հեռավոր կղզիներում և ասե՛ք. “Ով ցրեց Իսրայելը, նա էլ կհավաքի նրան և կպահպանի, ինչպես նախրապանը՝ իր հոտը”։


Մի՛ վախեցեք բաբելացիների արքայից, որից զարհուրած էիք, չվախենաք նրանից,- ասում է Տերը,- քանզի ես ձեզ հետ եմ, որպեսզի փրկեմ ձեզ և ազատեմ նրանց ձեռքից։


Եվ ես այդ անապատում ձեռքս նրանց վրա բարձրացրի՝ ազգերի մեջ նրանց ցրիվ տալու և երկրներով մեկ ցիրուցան անելու համար,


Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի և ոչ էլ զզվեցի նրանցից՝ նրանց ոչնչացնելու և նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, քանզի ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։


Ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Եվ ասաց ինձ. «Երուսաղեմը չափելու և տեսնելու, թե որչա՛փ է նրա լայնությունը և որչա՛փ՝ երկարությունը»։


Տերը ձեզ կցրի բոլոր ազգերի մեջ, սակավաթիվ կլինեք այն ազգերի մեջ, ուր Տերը կտանի ձեզ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ