ՍԱՂՄՈՍՆԵՐ 23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Կիրակնօրյա սաղմոս Դավթի 1 Կիրակնօրյա սաղմոս Դավթի Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, Աշխարհը և նրա բոլոր բնակիչները։ 2 Նա ինքը ծովի վրա գցեց հիմքերը երկրի Եվ այն հաստատեց գետերի վրա։ 3 Ո՞վ կբարձրանա Տիրոջ լեռը, Կամ ո՞վ կկանգնի նրա սրբավայրում։ 4 Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, Ով հանձն չի առել ունայնություն Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը, 5 Նա օրհնություն կստանա Տիրոջից Եվ ողորմություն՝ իր փրկիչ Աստծուց։ 6 Այս է այն ազգը, որ փնտրում է Տիրոջը, Որ ուզում է տեսնել Հակոբի Աստծու երեսը։ 7 - Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները. Թող բացվեն դարպասները, Եվ ներս մտնի փառքի Թագավորը։ 8 - Ո՞վ է փառքի այս Թագավորը. Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը։ 9 - Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները. Թող բացվեն դարպասները, Եվ ներս մտնի փառքի Թագավորը։ 10 - Ո՞վ է փառքի այս Թագավորը. Զորությունների Տերը. - Սա ինքն է փառքի Թագավորը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia