Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Ուրախացի՛ր, երկի՛նք, և թող ցնծա երկիրը, թող լեռները ցնծություն կանչեն, և բլուրները՝ արդարություն, քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի հեզերին։
Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ և տե՛ս բոլորին. ահա հավաքվել ու գալիս են դեպի քեզ։ Կենդանի եմ ես,- ասում է Տերը։ Նրանց բոլորին պիտի հագնես պատմուճանի պես, նրանց քո վրա պիտի կրես հարսի զարդի պես։
Եվ քո մտքում պիտի ասես. “Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզավակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակված. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, սրանք որտե՞ղ էին”»։
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ բարկության պատճառով հարվածեցի քեզ և իմ գթասրտության համար սիրեցի քեզ։
Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանի որ որդիներդ եկան հասան հեռուներից և իրենց ուսերին առած՝ բերում են քո դուստրերին։
Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն, որովհետև Տերը բարյացակամ է լինելու քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։
Տիրոջ ողորմությունը պիտի հիշեմ, Տիրոջ մեծագործությունը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տերն է հատուցելու մեզ։ Տերն Իսրայելի տան բարերար դատավորն է, որ իր ողորմածությամբ և իր մեծ արդարությամբ վարձատրելու է մեզ։
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։