Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 66:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Նրանց վրա նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փուդ, դեպի Լուդ, Մոսոք և Թոբել, դեպի Հելլադա և հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ես նրանց մեջ նշան պիտի դնեմ և նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ, այսինքն՝ դեպի Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ համբավն ու չեն տեսել իմ փառքը. նրանք պիտի հայտարարեն իմ փառքն ազգերի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 66:19
48 Խաչաձեւ Հղումներ  

այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա, թագավորների բերանները պապանձվելու են, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։


«Նրանք, որոնց չէր պատմվել նրա մասին, պիտի տեսնեն, և նրանք, որոնք չէին լսել, պիտի իմանան» (Ես. 52.15բ)։


Լիդացիներն ու լիբիացիներն են եղել քո զորքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղավարտները քեզ մոտ են կախել, նրանք են փառավորել քեզ։


Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ, և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։


Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ Սրբի համար։


Նե՛րս մտեք իմ դռներով, պատրաստե՛ք ճանապարհները, շտկե՛ք շավիղները, ճամփա՛ բացեք իմ ժողովրդի համար, ճանապարհը մաքրեք քարերից և դրոշա՛կ բարձրացրեք՝ որպես նշան ազգերի մեջ։


Պատմե՛ք նրա փառքը հեթանոսներին և բոլոր ժողովուրդներին՝ նրա սքանչելիքները,


Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։


Եվ ասաց նրանց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին քարոզե՛ք Ավետարանը։


Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։


Պարսիկները, կրետացիները, լիդացիներն ու լիբիացիները, բոլոր խառնիճաղանջ ամբոխները, նաև նրանք, որ այնտեղ են իմ ուխտի որդիներից, սրով են կոտորվելու”։ Ամենակալ Տերն այսպես է ասում.


Հույներն ու նրանց շուրջը գտնվող ժողովուրդներն են քեզ հետ ստրուկների առևտրով զբաղվել, պղնձե անոթներ են քո շուկաները մատակարարել։


Հայտնվեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտրում։ «Ահավասիկ ես կամ»,- ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց։


Նա պիտի ծագի և չպիտի խորտակվի, քանի դեռ երկրի վրա չի հաստատել դատաստանը. և ազգերն իրենց հույսը պիտի դնեն նրա անվան վրա։


աշխարհի պես բնակեցված են. պիտի բնակեցվի նրանց երկիրը, երբ նշանը լեռան վրայից վերանա, և լսելի լինի փողի ձայնի նման,


Հաբեթի որդիներն են Գամերը, Մագովգը, Մադան, Հավանը, Ելիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը։


Ինձ, որ բոլոր սրբերի մեջ հետինն եմ, Աստված տվեց այս շնորհը՝ հեթանոսներին ավետարանելու Քրիստոսի անքննելի մեծությունը


Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։


Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գովգի վերաբերյալ ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, Գո՛վգ, իշխա՛ն Ռոսմեսոքի ու Թոբելի։


Արագ, արա՛գ պիտի մոտենա իմ արդարությունը, և իմ փրկությունը պիտի ելնի լույսի պես. հեթանոսներն իմ բազկին պիտի ապավինեն, կղզիները պիտի սպասեն ինձ և հույս դնեն իմ բազկի վրա։


Այսպես է ասում Տերը. «Ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրա և իմ դրոշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին իրենց գիրկն առած և քո դուստրերին իրենց ուսերին դրած պիտի բերեն։


Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հյուսիսից և ծովից, և ոմանք՝ պարսից երկրից»։


«Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, ակա՛նջ դրեք, ազգե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատվի դա»,- ասում է Տերը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի։


Հյուսիսին կասեմ՝ բե՛ր, և հարավին՝ մի՛ արգելիր. իմ որդիներին բերե՛ք հեռավոր երկրից և իմ դուստրերին՝ երկրի ծագերից,


Հոգով մոլորվածները պիտի ճանաչեն իմաստությունը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդվել, թոթովախոսները պիտի սովորեն խաղաղություն խոսել»։


Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր երկրում՝ գետի այն կողմում, այն տեղում, որտեղ կոչվեց Զորությունների Տիրոջ անունը Սիոն լեռան վրա։


ծովի բոլոր նավերի դեմ, բոլոր վեհաշուք նավերի դեմ։


Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։


Մեստրեմը ծնեց լուդիմացիներին, ղաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաղիմացիներին,


Հովիդանի որդիները՝ Ելիսա և Թարսիս, կիտացիները և հռոդացիները։


Մեստրեմը ծնեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին,


Հավանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները։


Աստված թող հզորացնի Հաբեթին, նա թող բնակվի Սեմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»։


Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։


Ազգերին դրոշ պիտի պարզի և հավաքի Իսրայելի կորուսյալներին, Հուդայի ցրվածներին պիտի հավաքի աշխարհի չորս անկյուններից։


փառք տան Աստծուն, իսկ կղզիները պատմեն նրա առաքինության մասին։


Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։


Երիվարնե՛ր հեծեք, կառքե՛ր լծեք, ելե՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ և զինավառ լիբիացիներ, վե՛ր կացեք, աղեղներդ լարե՛ք, ո՛վ լյուդացիներ”»։


Այնտեղ դրվեցին Մոսոքն ու Թոբելը ու նրանց ամբողջ զորքը՝ նրանց գերեզմանի շուրջ, նրա բոլոր խոցվածները, նրա՝ սրից ընկած բոլոր անթլփատ խոցվածները, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։


Հուր եմ ուղարկելու Մագովգի վրա, և կղզիներն ապրելու են խաղաղության մեջ։ Ու կիմանան, որ ես եմ Տերը՝ Աստված։


Ցրվածների հետ կընդունեմ նրանց եթովպացիների գետից. ինձ համար զոհ կմատուցեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ