Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Մեկ չորրորդ մասը կրակով կայրես քաղաքի մեջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մեկ չորրորդ մասն էլ սրով կկտրատես ու կսփռես քաղաքի շուրջը, իսկ մեկ չորրորդ մասն էլ քամուն կտաս. սուր կքաշեմ նրանց հետևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Մեկ երրորդը կրակով այրի՛ր քաղաքում, երբ որ պաշարման օրերը լրանան. մեկ երրորդն էլ վերցրո՛ւ և սրով կտրատի՛ր քաղաքի շուրջը, իսկ մեկ երրորդը ցրի՛վ տուր օդի մեջ, և ես սուրը պիտի մերկացնեմ նրանց հետևից։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 5:2
19 Խաչաձեւ Հղումներ  

Ես ցրելու եմ նրանց՝ անապատում հողմակոծ խռիվի նման։


Եվ եթե պատահի, որ հարցնեն քեզ՝ ո՞ւր գնանք, կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ովքեր մահվան համար են, թող գնան դեպի մահ, ովքեր սրի համար են՝ դեպի սուր, ովքեր սովի համար են՝ դեպի սով, իսկ ովքեր գերության համար են՝ դեպի գերություն”։


Դրանց վրա սուր, սով ու մահ պիտի ուղարկեմ, մինչև որ անհետանան այն երկրից, որը տվեցի իրենց և իրենց հայրերին»։


այսպես է ասում Տերը. «Ով որ մնա այս քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ ով գնա քաղդեացիների մոտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնվածի պես պիտի լինի, նա պիտի փրկվի»։


Երուսաղեմի գրավվելու ժամանակ՝ Հուդայի Սեդեկիա արքայի իններորդ տարում, տասներորդ ամսին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ինքն իր ամբողջ զորքով եկավ հասավ Երուսաղեմ և պաշարեց այն։


Սեդեկիայի տասնմեկերորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսի իններորդ օրը, պարիսպը ճեղք տվեց,


Դրանց ցրելու եմ այն ազգերի մեջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը, ո՛չ էլ իրենք։ Դրանց վրա սուր եմ արձակելու, մինչև որ սրով կոտորեմ դրանց”»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և կանչե՛ք լալական կանանց, որ գան, և մա՛րդ ուղարկեք՝ կանչելու իմաստուն կանանց. թող նրանք կոծեն,


Եվ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրիվ եմ տալու բոլոր կողմերով ու նրանց հետևից սուր եմ քաշելու։


Նաև բոլոր նրանք, ովքեր նրա բոլոր պատերազմներում խույս են տվել, սրով են ընկնելու. իսկ բոլոր նրանց, ովքեր մնալու են, չորս ուղղություններով ցրիվ եմ տալու։ Եվ կիմանաք, որ ես՝ Տերս եմ ասել”»։


Դրա համար ձեր մեջ հայրերը կուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին։ Ձեր մեջ դատաստան կանեմ և այն ամենը, ինչ կմնա ձեզանից, ցրիվ կտամ բոլոր ուղղություններով։


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


Դրանցից հաշվով մի փոքր մաս կառնես և թիկնոցիդ մեջ կամփոփես։


Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։


Եթե գերության գնան իրենց թշնամիների առջևից, այնտեղ էլ հրաման կտամ սրին, և կսպանի նրանց։ Իմ աչքը նրանց դեմ կդնեմ չարության և ոչ թե բարության համար»։


Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- նրա մեջ երկու մասեր կանհետանան ու կպակասեն, բայց երրորդը կմնա նրա մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ