ԵՐԵՄԻԱ 50:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ17 Իսրայելը մոլորյալ ոչխար է, առյուծներն են փախցրել նրան. նախ նրան կերավ ասորեստանցիների թագավորը, իսկ ապա բաբելացիների արքան կերավ նրա ոսկորները։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ17 Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է, առյուծներն են քշել նրան. նախ Ասորեստանի թագավորը լափեց նրան, և վերջում նրա ոսկորները փշրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։ Տես գլուխը |
Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։