Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 42:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ, քանզի նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում, և նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նավարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նոր ե՛րգ երգեք Տիրոջը, նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, ո՛վ ծովագնացներ և այն լցնողներ, ո՛վ ծովեզրեր և ծովեզրի բնակիչներ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 42:10
32 Խաչաձեւ Հղումներ  

Ծովն իր պարունակությամբ թող որոտա, ծառերն անտառի և դրա մեջ եղած ամեն ինչ։


Անձս Տիրոջով պիտի պարծենա. Թող լսեն հեզերը և ուրախանան։


Տերը կփրկի և կպահպանի նրան, Երանելի կդարձնի նրան երկրի վրա Եվ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։


Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։


Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։


Լույս ծագեց արդարների համար, Եվ ուրախություն՝ սրտով ուղիղների համար։


Սաղմոս Դավթի Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Որովհետև սքանչելիքներ գործեց։ Փրկեց նրան իր աջը և իր սուրբ բազուկը։


Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիներն այս օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, քանզի փառքով է փառավորված։ Նրանց երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց։


որովհետև Տերը՝ Աստված, վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար էլ Տերն օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հռչակեց։


Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Օրհներգե՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, ծանուցե՛ք այդ ամբողջ աշխարհին։


Նա պիտի ծագի և չպիտի խորտակվի, քանի դեռ երկրի վրա չի հաստատել դատաստանը. և ազգերն իրենց հույսը պիտի դնեն նրա անվան վրա։


Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։


Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։


Ուրախացի՛ր, երկի՛նք, և թող ցնծա երկիրը, թող լեռները ցնծություն կանչեն, և բլուրները՝ արդարություն, քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի հեզերին։


Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։


Արագ, արա՛գ պիտի մոտենա իմ արդարությունը, և իմ փրկությունը պիտի ելնի լույսի պես. հեթանոսներն իմ բազկին պիտի ապավինեն, կղզիները պիտի սպասեն ինձ և հույս դնեն իմ բազկի վրա։


Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր և տալու են Տիրոջ փրկության ավետիսը։


Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ Սրբի համար։


Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։


Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախությամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցավից աղաղակելու եք, ձեր հոգու կսկիծից ողբալու եք։


Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։


Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ և երեցների առաջ, և ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն այն հարյուր քառասունչորս հազարը, որոնք փրկված են երկրից։


Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ