ԵՍԱՅԻ 33:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա։ Անհավատների սերունդը կործանվեց, իսկ մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնը եղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։ |
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և ջրերն առավոտյան լցվեցին իրենց տեղը։ Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տերը եգիպտացիներին ընկղմեց ծովում
Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն և չհիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհավատ տունկ և անհավատ սերմ պիտի տնկես։
որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց։
Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք, նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։
որ ասեն նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Այսօր նեղության ու նախատինքի, կշտամբանքի ու բարկության օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։
Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր առջև են։
Արագ, արա՛գ պիտի մոտենա իմ արդարությունը, և իմ փրկությունը պիտի ելնի լույսի պես. հեթանոսներն իմ բազկին պիտի ապավինեն, կղզիները պիտի սպասեն ինձ և հույս դնեն իմ բազկի վրա։
Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մեկը, որ օգնական լիներ. և իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմության հաստատեց նրանց։
և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։
ո՛վ հույսդ Իսրայելի։ Տե՛ր, նեղության ժամին փրկի՛ր մեզ։ Ինչո՞ւ երկրի վրա պանդուխտի պես եղար կամ երկրի մի բնակչի պես, որ իր իջևանն է վերադառնում։