Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 26:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Տե՛ր, նեղության մեջ հիշեցինք քեզ, որովհետև քո տված փոքր նեղությունը խրատ է մեզ համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ո՛վ Տեր, տագնապի մեջ նրանք քե՛զ որոնեցին, աղոթք մրմնջացին, երբ դու պատժում էիր նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 26:16
23 Խաչաձեւ Հղումներ  

Կգնամ ու կվերադառնամ իմ տեղը, մինչև որ ոչնչանան, ապա կփնտրեն իմ երեսը։


Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։


Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։


Նրանց սրտերն ինձ չաղաղակեցին, այլ ողբացին իրենց անկողիններում, պատառոտվում էին ցորենի և գինու համար. խրատվեցին ինձանով։


Վե՛ր կաց խոստովանության գիշերը, քո պահեցողության սկզբին, քո սիրտը, ինչպես ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթևեկության բոլոր ճանապարհներին։


Դու, որ Լիբանանում ես բնակվում և ամրացել ես մայրիների մեջ, պիտի հեծեծես, երբ քեզ հասնեն ցավերն ու երկունքը, ինչպես ծննդկան կնոջը։


որ ասեն նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Այսօր նեղության ու նախատինքի, կշտամբանքի ու բարկության օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։


Եվ ծառայիդ հետ մի՛ թշնամացիր, Որովհետև ո՛չ մի կենդանի էակ չի արդարանա քո առջև։


Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,


Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։


Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր, այդպես չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Գինի չեմ խմել և հարբած չեմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջև։


Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։


Նրանք փայտին ասացին. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եվ նրանք ոչ թե իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձության ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”։


Իսրայելի որդիներն ասացին Տիրոջը. «Մեղանչեցինք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թվում, բայց միայն ազատի՛ր մեզ այսօր, Տե՛ր»։


Տերն է իր ժողովրդի զորությունը, Իր օծյալի փրկության ապավենը։


Ինչպես լսեցինք ու ճանաչեցինք դրանք, Եվ ինչպես մեր հայրերը պատմեցին մեզ։


և դուք կկանչեք ինձ, կգնաք և կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ