Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 143 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Սաղմոս Դավթի՝ Գողիաթի մասին

1 Սաղմոս Դավթի՝ Գողիաթի մասին Օրհնյա՜լ է Տերը՝ իմ Աստվածը, Որ ձեռքս վարժեցրեց պատերազմի Եվ մատներս՝ ճակատամարտի։

2 Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։

3 Տե՛ր, ո՞վ է մարդը, որ հայտնվեցիր նրան, Կամ մարդու որդին, որ հաշվի ես առնում նրան։

4 Մարդը նմանվեց ունայնության, Եվ նրա օրերը ստվերի պես են անցնում։

5 Տե՛ր, ցածրացրո՛ւ երկինքը և իջի՛ր, Մոտեցի՛ր լեռներին, և թող ծխան։ Փայլատակի՛ր քո շանթերը և խռովեցրո՛ւ նրանց,

6 Արձակի՛ր քո նետերը և ցրի՛ր նրանց։

7 Ձեռքդ երկարի՛ր վերից ու փրկի՛ր ինձ բազում ջրերից Եվ օտարների որդիների ձեռքերից,

8 Որոնց բերաններն ունայնություն են խոսում, Եվ նրանց աջը մեղքերի աջ է։

9 Աստվա՛ծ, քեզ պիտի օրհնեմ նոր օրհնությամբ, Սաղմոս պիտի երգեմ քեզ տասնալար նվագարանով։

10 Նա ազատություն պիտի տա մեր թագավորներին Եվ պիտի փրկի իր Դավիթ ծառային չար սրից։

11 Փրկի՛ր ինձ և ապրեցրո՛ւ օտարների որդիների ձեռքից, Որոնց բերանները նանրություն են խոսում, Եվ նրանց աջը մեղքերի աջ է։

12 Նրանց որդիները նորատունկի պես հաստատուն են Իրենց մանկությունից, իսկ նրանց դուստրերը Զարդարված ու պճնված են տաճարի նման։

13 Նրանց շտեմարանները լիքն են Եվ առատաբուխ, Բազմածին են նրանց ոչխարների հոտերը Եվ բազմանում են իրենց ճամփաներին,

14 Եվ նրանց արտերը պարարտ են։ Նրանց ցանկապատերը խրամատ չունեն, Եվ նրանց հրապարակներում աղաղակ չկա։

15 Երանի՜ այն ժողովրդին, որն այսպես է, Երանի՜ այն ժողովրդին, որի Տերն Աստված է։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ