Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 123 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-

2 Եթե Տերը մեզ հետ չլիներ, Երբ մարդիկ հարձակվեցին մեզ վրա,

3 Ողջ-ողջ կկամենային կուլ տալ մեզ, Երբ նրանց զայրույթը բորբոքված էր մեզ վրա։

4 Ապա և ջրերն անգամ մեզ կընկղմեին։ Մեր անձերն անցան հեղեղներով,

5 Մեր անձերն անցան անդադար հորձանքներով։

6 Օրհնյա՜լ է Տերը, որ մեզ Նրանց ատամների որսը չդարձրեց։

7 Մեր անձերն ազատվեցին, Ինչպես ճնճղուկը՝ որսորդների թակարդից։ Նրանց թակարդները փշրվեցին, Եվ մենք ազատվեցինք։

8 Մեր օգնությունը Տիրոջ անունից է. Նա ստեղծեց երկինքն ու երկիրը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ