23 Ամեն նոր առավոտի հետ բազմանում է քո ճշմարտությունը, Տե՛ր։
23 Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։
Ամուր պահենք աներեր հույսի դավանությունը, քանի որ հավատարիմ է նա, ով խոստացավ։
Եվ ինձ կհանես այն որոգայթից, որն իմ դեմ լարեցին։ Դու ես իմ պաշտպանը, Տե՜ր,
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա։ Անհավատների սերունդը կործանվեց, իսկ մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու։
Տիրոջը հայտնի՛ր քո ճանապարհները և նրա՛ն հուսա։
Սակայն Տերն արդար է նրա մեջ և անիրավություն չի անի, վաղ առավոտյան իմ դատաստանը կբերի դեպի լույսը և չի թաքցնի, պահանջելիս ո՛չ անիրավություն կճանաչի,
Տերն ընդունում է հեզերին Եվ ամբարտավաններին խոնարհեցնում մինչև գետին։
Եվ Տերն անցավ Մովսեսի առջևից՝ ասելով. «Տերը՝ Աստված, գթացող է և ողորմած, երկայնամիտ, բազումողորմ ու ճշմարիտ,
որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,
և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,
Նա այնպես կանի, որ արդարությունդ լույսի պես երևա, Եվ իրավունքդ՝ կեսօրվա նման։