Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի Դա՛տ արա ինձ, Տե՜ր, որովհետև ես անբծությամբ ապրեցի. Քեզ հուսացի և չեմ սասանվելու։

2 Փորձի՛ր ինձ, Տե՜ր, և քննի՛ր ինձ. Փորձի՛ր երիկամներս և սիրտս։

3 Քո ողորմությունն աչքիս առջև է, Եվ քո ճշմարտությամբ եմ ընթանում։

4 Նանիր մարդկանց աթոռին ես չեմ նստի Եվ չեմ մտնի անօրենների մոտ։

5 Ես ատեցի չարերի ժողովը Եվ չնստեցի ամբարիշտների հետ։

6 Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ Եվ սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՜ր։

7 Թող լսեմ քո օրհնության ձայնը Եվ պատմեմ քո բոլոր սքանչելիքները։

8 Սիրեցի քո տան վայելչությունը, Տե՜ր, Եվ քո փառքի բնակության վայրը։

9 Իմ անձն ամբարիշտների հետ կորստյան մի՛ մատնիր Եվ կյանքն իմ՝ արյունահեղ մարդկանց հետ,

10 Որոնց ձեռքերն անօրենության մեջ են, Եվ նրանց աջը լի է կաշառքով։

11 Ես ապրեցի անբծությամբ. Փրկի՛ր ինձ, Տե՜ր, և ողորմի՛ր ինձ։

12 Թող ուղղամտության մեջ լինի ոտքն իմ. Մեծ հավաքներում պիտի օրհնեմ քեզ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ