Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:15
32 Խաչաձեւ Հղումներ  

Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,


Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։


Ահավասիկ դուք մեռնում եք մարդկանց նման Եվ ընկնում եք, ինչպես մեկն իշխաններից։


Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի.


Նրա քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով։


Երբ նրան աղերսես, կլսի քեզ ու քեզ կատարել կտա քո ուխտը։


Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և օրհնում էին Աստծուն, իսկ կալանավորները նրանց ականջ էին դնում։


Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։


Իմ Հայրը փառավորված կլինի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։


Բերանս պիտի առակներով բացեմ, Ի սկզբանե առակներ պիտի խոսեմ այնպես,


Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու Հոգին է հանգչում ձեզ վրա։


Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։


Տերը Ծնոտում մի անցք բացեց, նրանից ջուր ելավ, նա խմեց, իր հոգին իրեն դարձավ, և զովացավ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնոտի աղբյուր», որը գոյություն ունի մինչև այսօր։


Եզեկիան երեսը պատի կողմը դարձրեց և աղոթեց Տիրոջը՝ ասելով.


“Եթե մեզ վրա գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կկանգնենք այս տան առջև և քո առջև, քանզի քո անունը այս տան վրա է, քեզ կդիմենք մեր նեղության մեջ, և դու կլսես ու կփրկես մեզ”։


Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։


Նրանք հողմից քշված փոշի թող լինեն, Եվ Տիրոջ հրեշտակը թող չարչարի նրանց։


Իրենց ապականության որոգայթը իզո՜ւր իմ դեմ լարեցին Եվ իզո՜ւր անձս նախատեցին։


Ինչպես լսեցինք ու ճանաչեցինք դրանք, Եվ ինչպես մեր հայրերը պատմեցին մեզ։


«Մա՛յր Սիոն»,- ասաց մարդը, Եվ մարդը ծնվեց նրա մեջ։ Եվ նրա հիմքերը Բարձրյալն ինքը գցեց։


Քեզանով որքա՜ն պիտի ուրախանան բոլոր նրանք, Որոնց բնակությունը քեզանից է։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Աչքերս դեպի լեռներն ուղղեցի, Որտեղից ինձ օգնություն պիտի գա։


Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,- ասում է Տերը։- Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ