Աստվածաշնչի խոսքեր

Գովազդներ


Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

Ենթակատեգորիա

100 Գրքից՝ Անշर्त Սերը Ընտանիքում


Բ Տիմոթեոսին 1:5

Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։

Ա Պետրոս 5:5

Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազանդվե՛ք ծերերին, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհությո՛ւն ունեցեք, որովհետև «Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:11

Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։

ԱՌԱԿՆԵՐ 3:11-12

Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։

Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։

Կողոսացիներին 3:19

Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց ու մի՛ դառնացրեք նրանց։

ԵԼՔ 20:6

և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 144:12

Որպեսզի մեր որդիները տղայությունից մեծանան նորատունկ ծառերի պես, և մեր աղջիկները՝ պալատների քանդակված սյուների պես.

ԱՌԱԿՆԵՐ 19:14

Տունը և ունեցվածքը ժառանգություն են հայրերից, բայց ուշիմ կինը Տիրոջից է։

ԱՌԱԿՆԵՐ 15:1

Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։

Եփեսացիներին 5:21

Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք։

Ա Հովհաննես 4:16

Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 115:14

Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա, ձեզ վրա և ձեր որդիների վրա։

Ա Կորնթացիներին 13:1

Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։

ԱՌԱԿՆԵՐ 31:25-26

Զորությունն ու պատիվն են նրա զգեստը, և ուրախ է հետագա օրերի համար։

Նա իր բերանն իմաստությամբ է բացում, և նրա լեզվի վրա բարության ուսուցում կա։

ԱՌԱԿՆԵՐ 10:12

Ատելությունը կռիվներ է հրահրում, իսկ սերը ծածկում է բոլոր հանցանքները։

ԾՆՆԴՈՑ 45:15

Եվ համբուրեց իր բոլոր եղբայրներին ու նրանց փարվելով՝ լաց եղավ։ Դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ։

Եբրայեցիներին 12:14

Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։

Հռոմեացիներին 15:7

Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:34

Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 127:4-5

Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքին, այնպես են երիտասարդ որդիները։

Երանի՜ այն մարդուն, որ իր կապարճը լցրեց նրանցով. նրանք պիտի չամաչեն, երբ թշնամիների հետ խոսելու լինեն դռան մեջ։

ԱՌԱԿՆԵՐ 20:7

Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։

ԵՍԱՅԻ 54:13

Քո բոլոր որդիների ուսուցումը Տիրոջից պիտի լինի, և մեծ պիտի լինի նրանց խաղաղությունը։

Եփեսացիներին 6:1

Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։

Մատթեոս 7:12

Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։

ԱՌԱԿՆԵՐ 27:17

Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը։

Եփեսացիներին 4:15

այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը,

Բ Կորնթացիներին 5:17

Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։

Ա Կորնթացիներին 13:6

անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ,

ՍԱՂՄՈՍՆԵՐ 147:3

Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։

Հռոմեացիներին 12:12

Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։

Ա Պետրոս 3:9

Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։

ԱՌԱԿՆԵՐ 24:3

Տունն իմաստությամբ է շինվում և խոհեմությամբ է հաստատվում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:13

Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։

Եփեսացիներին 6:10

Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։

Գաղատացիներին 6:9

Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 115:13

Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։

ԵՍԱՅԻ 49:15

Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։

Գաղատացիներին 5:13

Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:4

Սերունդը սերնդին պիտի գովի քո գործերը, և պիտի պատմեն քո զորությունները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 128:1

Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։

ԱՌԱԿՆԵՐ 12:25

Մարդու սրտի տագնապը ճնշում է նրան, իսկ բարի խոսքն ուրախացնում է նրան։

ԱՌԱԿՆԵՐ 16:24

Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։

Փիլիպպեցիներին 4:13

Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։

Ա Կորնթացիներին 13:8

Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։

ԱՌԱԿՆԵՐ 18:24

Ընկերներ կան, որոնք կործանում են բերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։

ԱՌԱԿՆԵՐ 31:30

Սուտ է վայելչությունը, և ունայն՝ գեղեցկությունը. այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի։

Ա Կորնթացիներին 16:14

Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն։

Հռոմեացիներին 8:15

Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։

Ա Հովհաննես 4:21

Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։

Հռոմեացիներին 15:2

Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար։

Ա Կորնթացիներին 13:4-7

Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։

Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում,

անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ,

ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։

Ա Տիմոթեոսին 5:8

Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է։

ԱՌԱԿՆԵՐ 15:17

Լավ է կանաչեղեն կերակուրը՝ սիրով, քան թե գիրացված ցլիկը՝ ատելությամբ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 133:1

Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։

ԱՌԱԿՆԵՐ 11:29

Իր տանը նեղություն պատճառողը քամին կժառանգի, և հիմարը կծառայի իմաստուն սիրտ ունեցողին։

Եփեսացիներին 4:2

ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով,

Եբրայեցիներին 13:1

Եղբայրասիրությունը թող հաստա՛տ մնա ձեր մեջ։

Բ ՕՐԵՆՔ 6:6-7

Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։

Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։

ԱՌԱԿՆԵՐ 31:28

Նրա որդիները կանգնում են և երանելի են կոչում նրան, նրա ամուսինը ևս գովաբանում է նրան.

Մատթեոս 19:6

որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։

Հռոմեացիներին 13:10

Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է։

Եփեսացիներին 5:33

Սակայն դուք էլ, ձեզնից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինն էլ ակնածի իր ամուսնուց։

Հռոմեացիներին 12:10

Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։

Ա Պետրոս 4:8

Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։

Եփեսացիներին 5:25

Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց,

Եփեսացիներին 6:4

Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք։

ԱՌԱԿՆԵՐ 22:6

Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։

Կողոսացիներին 3:13

միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։

ԱՌԱԿՆԵՐ 17:17

Բարեկամն ամեն ժամանակ սիրում է, եղբայրը նեղ օրվա համար է ծնված։

Ա Հովհաննես 4:7

Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 127:3

Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ նրա վարձը։

Կողոսացիներին 3:20

Զավակնե՛ր, ձեր ծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։

Ա Հովհաննես 4:19

Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։

ԾՆՆԴՈՑ 2:24

Դրա համար մարդը կթողնի իր հորը և իր մորը ու կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն։

Ա Թեսաղոնիկեցիներին 3:12

Իսկ Տերը թող ձեզ աճեցնի ու առատացնի սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ,

Ա Կորնթացիներին 11:3

Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը, Քրիստոսի գլուխը՝ Աստված։

Ա Հովհաննես 4:12

Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել. եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։

Հռոմեացիներին 8:39

ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։

Ղուկաս 6:31

Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դո՛ւք արեք նրանց։

Ա Կորնթացիներին 13:13

Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է։

ԱՌԱԿՆԵՐ 12:4

Առաքինի կինն իր մարդու պսակն է, իսկ ամոթաբեր կինը նրա ոսկորների միջի փտության պես է։

ԾՆՆԴՈՑ 33:4

Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան, և լաց եղան։

Մատթեոս 22:39

Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ" (Ղևտ. 19.18, Մտթ. 5.43)։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 128:3

Կինդ պտղաբեր որթի պես կլինի քո տանը, որդիներդ՝ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմը։

Հռոմեացիներին 12:15

Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։

Բ ՕՐԵՆՔ 4:9

Միայն զգո՛ւյշ եղիր և մեծ ուշադրությո՛ւն դարձրու քո հոգուն. չլինի թե մոռանաս այն բաները, որ տեսան քո աչքերը, և չլինի թե քո սրտից դրանք դուրս գան քո կյանքի բոլոր օրերում, այլ դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որդիներին։

Եբրայեցիներին 10:24

Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։

Մատթեոս 15:4

Որովհետև Աստված ասել է. "Պատվի՛ր քո հորն ու մորը" (Ելք 20.12, Բ Օր. 5.16) և "Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի" (Ելք 21.17, Ղևտ. 20.9)։

Գաղատացիներին 6:2

Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։

Ա Հովհաննես 3:18

Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։

ԱՌԱԿՆԵՐ 23:24

Արդարի հայրն անշուշտ պիտի հրճվի, իմաստունի ծնողը նրանով պիտի ուրախանա։

ԵԼՔ 20:12

Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։

Եփեսացիներին 5:28

Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։

ԱՌԱԿՆԵՐ 31:10

Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նրա գինը գոհարներից շատ ավելի է։

Ա Պետրոս 3:7

Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:17

Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։

ԱՌԱԿՆԵՐ 14:26

Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։

Եփեսացիներին 4:32

Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։

Կողոսացիներին 3:14

Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։

Կողոսացիներին 3:12

Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝