ՍԱՂՄՈՍՆԵՐ 127 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստծու բարության փառքը Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Սողոմոնի (սաղմոս)։ 1 Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը։ 2 Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը, ուշ հանգստանալը. դուք հացը ցավով եք ուտում. ինչո՞ւ. որովհետև նա իր սիրելիին է քունը տալիս։ 3 Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ նրա վարձը։ 4 Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքին, այնպես են երիտասարդ որդիները։ 5 Երանի՜ այն մարդուն, որ իր կապարճը լցրեց նրանցով. նրանք պիտի չամաչեն, երբ թշնամիների հետ խոսելու լինեն դռան մեջ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia