ՍԱՂՄՈՍՆԵՐ 133 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԵղբայրական սիրո գովեստ Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։ 1 Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։ 2 Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն՝ Ահարոնի մորուքի վրա, և իջնում է մինչև նրա հանդերձանքների ծայրը։ 3 Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք՝ մինչև հավիտյան։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia