Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 128 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Տիրոջը հնազանդվողի վարձատրությունը
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։

2 Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։

3 Կինդ պտղաբեր որթի պես կլինի քո տանը, որդիներդ՝ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմը։

4 Ահա հենց այսպես է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տիրոջից։

5 Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։

6 Քո որդիների որդիներին կտեսնես. խաղաղություն թող լինի Իսրայելին։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ