Աստվածաշնչի խոսքեր

Գովազդներ


Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

Ենթակատեգորիա

100 Գրախոսվածքներ՝ ազնվության կարևորության մասին


Ա Տիմոթեոսին 1:5

Պատվիրանի նպատակը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից,

ԱՌԱԿՆԵՐ 3:3

Ողորմածությունն ու հավատարմությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա։

ԱՌԱԿՆԵՐ 16:2

Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։

Ա Պետրոս 2:12

Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։

Փիլիպպեցիներին 4:8

Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:160

Քո խոսքի սկիզբը ճշմարտություն է, և հավիտյան են քո բոլոր արդար վճիռները։

Ա Պետրոս 4:8

Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։

ԱՌԱԿՆԵՐ 28:18

Պարկեշտությամբ ընթացողը կփրկվի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մեկում վայր կընկնի։

Հռոմեացիներին 14:17

Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։

ԱՌԱԿՆԵՐ 8:7

Որովհետև իմ լեզուն ճշմարտությունն է ասելու, և իմ շրթունքների համար անիրավությունը զզվելի է։

Գ Հովհաննես 1:4

Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։

Ա Հովհաննես 3:18

Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։

Հակոբոս 1:19

Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:5

Երանի՜ այն մարդուն, որ ողորմած է և փոխ է տալիս և իր խոսքը կատարում է իրավունքով,

ԱՌԱԿՆԵՐ 14:5

Հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։

ԱՌԱԿՆԵՐ 15:27

Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։

Հռոմեացիներին 2:16

Այդպես է լինելու այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով։

ԱՌԱԿՆԵՐ 19:9

Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի։

ԱՌԱԿՆԵՐ 20:17

Խաբեությամբ վաստակած հացը քաղցր է մարդու համար, բայց նրա բերանը հետո լցվում է խիճով։

ԱՌԱԿՆԵՐ 29:14

Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը մշտապես հաստատուն կմնա։

ԱՌԱԿՆԵՐ 21:3

Արդարություն և իրավունք գործելը Տիրոջն ավելի նախընտրելի է, քան թե զոհը։

Ա Հովհաննես 1:6

Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։

Մատթեոս 6:1

«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:6

Ահա դու փափագում ես ճշմարտությունը սրտում և ծածուկ տեղում իմաստություն կսովորեցնես ինձ։

Հռոմեացիներին 13:13

Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 101:6

Իմ աչքը երկրի հավատարիմների վրա է, որ բնակվեն ինձ հետ. անմեղ ճանապարհ գնացողը պիտի ծառայի ինձ։

Ա Կորնթացիներին 13:6

անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ,

Հակոբոս 1:22

Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։

ԱՌԱԿՆԵՐ 22:1

Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։

ԱՌԱԿՆԵՐ 15:28

Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:29

Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:163

Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։

ԱՌԱԿՆԵՐ 15:14

Ողջամիտ սիրտը գիտություն է որոնում, իսկ անմիտների բերանը հիմարությամբ է սնվում։

Եբրայեցիներին 10:23

Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է։

ԱՌԱԿՆԵՐ 24:26

Շրթունքներ է համբուրում նա, ով շիտակ պատասխան է տալիս։

ԱՌԱԿՆԵՐ 15:33

Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։

ԱՌԱԿՆԵՐ 14:2

Ուղղամտությամբ քայլողը վախենում է Տիրոջից, բայց նա, ով ծուռ ճանապարհների մեջ է, անարգում է նրան։

Ա Պետրոս 1:22

Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝ անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրե՛ք՝

Գործք Առաքելոց 24:16

Դրա համար ինքս միշտ ջանք եմ թափում, որ Աստծու և մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենամ։

ԱՌԱԿՆԵՐ 12:17

Ճշմարտություն խոսողը արդարությունն է հայտնում, իսկ սուտ վկան՝ խաբեությունը։

Ղուկաս 16:10

Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։

ՀՈԲ 27:4

Իմ շրթունքներն անիրավություն չպիտի խոսեն, և լեզուս խաբեություն չպիտի խոսի։

ԱՌԱԿՆԵՐ 28:6

Ավելի լավ է իր պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուռ ճանապարհների տեր հարուստը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:4

Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած և արդար է Տերը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:30

Ես ընտրեցի ճշմարտության ճանապարհը. քո իրավունքները դրեցի իմ առջև։

Հակոբոս 5:12

Եվ ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ մի ուրիշ երդումով։ Բայց ձեր «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը «ոչ» թող լինի, որ դատաստանի տակ չընկնեք։

ԱՌԱԿՆԵՐ 20:10

Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը։

Մատթեոս 5:8

Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։

Ղուկաս 8:15

Իսկ այն պարարտ հողի մեջ եղողները նրանք են, որ բարի ու հոժար սրտով լսելով խոսքը՝ ընդունում են ու համբերությամբ պտուղ են տալիս։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 141:3

Տե՛ր, պահապա՛ն դիր իմ բերանին, պահպանի՛ր իմ շրթունքների դուռը։

Կողոսացիներին 3:9

Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ

Բ Կորնթացիներին 4:2

մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում և Աստծու խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով՝ ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծու առաջ։

ՂԵՎՏԱԿԱՆ 19:11

Գողություն մի՛ արեք, սուտ մի՛ խոսեք, իրար մի՛ խաբեք։

ԱՌԱԿՆԵՐ 19:1

Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։

ԱՌԱԿՆԵՐ 27:5

Բացահայտ հանդիմանությունն ավելի լավ է, քան թե քողարկված սերը։

ԱՌԱԿՆԵՐ 12:16

Հիմարի բարկությունը նույն օրը կիմացվի, բայց խորագետն անարգանքը ծածկում է։

ԱՌԱԿՆԵՐ 20:23

Տեսակ-տեսակ կշռաքարերը զզվելի են Տիրոջը, խարդախված կշեռքները լավ չեն։

ԱՌԱԿՆԵՐ 13:5

Արդարն ատում է սուտ խոսքը, բայց անիրավը պախարակում ու խայտառակում է իրեն։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:21

Թող անարատությունը և ուղղամտությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում։

Եփեսացիներին 6:14

Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած

ԱՌԱԿՆԵՐ 11:1

Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ կշռաքարը նրան հաճելի է։

ԱՌԱԿՆԵՐ 4:24

Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 101:7

Նենգություն անողը չպիտի բնակվի իմ տան մեջ. նա, ով սուտ է խոսում, հաստատ չի մնա իմ աչքի առջև։

ԶԱՔԱՐԻԱ 8:16

Սրանք են այն բաները, որ պետք է անեք. ամեն մեկդ ձեր ընկերոջ հետ ճշմարտությո՛ւնը խոսեք, ձեր դարպասներում արդարությամբ ու խաղաղարար դատաստանո՛վ դատեք։

ԱՌԱԿՆԵՐ 12:22

Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։

ԱՌԱԿՆԵՐ 6:16-17

Վեց բան կա, որ Տերն ատում է, և յոթը զզվելի են նրա հոգու առաջ.

Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր.

ԱՌԱԿՆԵՐ 11:3

Ուղղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատարիմների նենգությունը կոչնչացնի նրանց։

ԱՌԱԿՆԵՐ 21:6

Ստախոս լեզվով գանձեր վաստակելը վաղանցուկ գոլորշի է և ունայնությունն է։

ԱՌԱԿՆԵՐ 16:13

Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։

Եփեսացիներին 4:25

Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ (Զաք. 8.16), քանի որ միմյանց անդամներ ենք։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 15:2

Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և ճշմարտություն է խոսում իր սրտում։

ԱՌԱԿՆԵՐ 10:9

Պարկեշտությամբ ընթացողը անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:13

Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։

ԵԼՔ 20:16

Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։

ԱՌԱԿՆԵՐ 6:2

Դու քո բերանի խոսքերի որոգայթի մեջ բռնվեցիր, քո բերանի ասածներով՝ ծուղակի մեջ,

ԱՌԱԿՆԵՐ 12:19

Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:4

Որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։

Ա Թեսաղոնիկեցիներին 5:21-22

Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։

Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։

Մատթեոս 5:37

Ձեր խոսքը թող լինի "այո"-ն "այո", և "ոչ"-ը՝ "ոչ". սրանից ավելին չարից է։

ԱՌԱԿՆԵՐ 13:11

Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ հավաքողն այն կավելացնի։

ԱՌԱԿՆԵՐ 12:5

Արդարների մտադրություններն իրավացի են, իսկ անիրավների տված ուղղությունը՝ խաբեություն։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:37

Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։

ԱՌԱԿՆԵՐ 20:7

Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։

Մատթեոս 23:12

Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 26:1

Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։

Հակոբոս 3:17

Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։

Եբրայեցիներին 13:18

Մեզ համար աղոթե՛ք, որովհետև համոզված ենք, որ բարի խիղճ ունենք՝ ցանկանալով ամեն բանում բարի ընթացք վարել։

ԵՍԱՅԻ 33:15

Արդարությամբ քայլողը և ճշմարտությամբ խոսողը, անիրավության շահը մերժողը, կաշառք չընդունելու համար ձեռքերը թափ տվողը, արյունահեղություն չլսելու համար ականջները խցողը և չարություն չտեսնելու համար իր աչքերը փակողը,

Հռոմեացիներին 12:9

թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:24

Միայն թե վախեցե՛ք Տիրոջից և ճշմարտությամբ ու ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք նրան, քանզի տեսաք, թե նա ի՛նչ մեծ գործեր արեց ձեզ համար։

ԵՍԱՅԻ 59:4

Չկա մեկը, որ արդարության համար բողոքի, և չկա մեկը, որ ճշմարտությամբ դատ վարի. նրանք հույս են դնում դատարկ բաների վրա և սին բաներից են խոսում, թշվառություն են հղանում և անօրենություն են ծնելու։

ԱՌԱԿՆԵՐ 20:5

Մարդու սրտի խորհուրդը խոր ջրերի նման է, բայց խոհեմ մարդն այն դուրս է հանում։

Ա Կորնթացիներին 10:31

Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք։

Հռոմեացիներին 12:17

Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։

Ա Պետրոս 3:10

Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։

ՄԻՔԻԱ 6:8

Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:5

Առաջնորդի՛ր ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ, որ դու ես իմ փրկության Աստվածը. քեզ եմ սպասել ամեն օր։

ԱՌԱԿՆԵՐ 10:32

Արդարի շրթունքները գիտեն ընդունելին, իսկ անիրավների բերանը՝ նենգությունը։

ԱՌԱԿՆԵՐ 15:21

Հիմարությունը պակասամիտի համար ուրախություն է, բայց խոհեմ մարդն ուղղում է իր ընթացքը։

Բ Կորնթացիներին 8:21

որովհետև մտածում ենք բարին գործել ոչ միայն Տիրոջ, այլև մարդկանց առաջ։