Ողորմածությունն ու հավատարմությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա։
Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։
Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։
Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։
Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։
Որովհետև իմ լեզուն ճշմարտությունն է ասելու, և իմ շրթունքների համար անիրավությունը զզվելի է։
Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։
Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
Այդպես է լինելու այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով։
Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։
«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է։
Ահա դու փափագում ես ճշմարտությունը սրտում և ծածուկ տեղում իմաստություն կսովորեցնես ինձ։
Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։
Իմ աչքը երկրի հավատարիմների վրա է, որ բնակվեն ինձ հետ. անմեղ ճանապարհ գնացողը պիտի ծառայի ինձ։
Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։
Ուղղամտությամբ քայլողը վախենում է Տիրոջից, բայց նա, ով ծուռ ճանապարհների մեջ է, անարգում է նրան։
Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝ անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրե՛ք՝
Դրա համար ինքս միշտ ջանք եմ թափում, որ Աստծու և մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենամ։
Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։
Եվ ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ մի ուրիշ երդումով։ Բայց ձեր «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը «ոչ» թող լինի, որ դատաստանի տակ չընկնեք։
Իսկ այն պարարտ հողի մեջ եղողները նրանք են, որ բարի ու հոժար սրտով լսելով խոսքը՝ ընդունում են ու համբերությամբ պտուղ են տալիս։
մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում և Աստծու խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով՝ ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծու առաջ։
Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։
Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած
Նենգություն անողը չպիտի բնակվի իմ տան մեջ. նա, ով սուտ է խոսում, հաստատ չի մնա իմ աչքի առջև։
Սրանք են այն բաները, որ պետք է անեք. ամեն մեկդ ձեր ընկերոջ հետ ճշմարտությո՛ւնը խոսեք, ձեր դարպասներում արդարությամբ ու խաղաղարար դատաստանո՛վ դատեք։
Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։
Վեց բան կա, որ Տերն ատում է, և յոթը զզվելի են նրա հոգու առաջ.Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր.
Ուղղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատարիմների նենգությունը կոչնչացնի նրանց։
Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ (Զաք. 8.16), քանի որ միմյանց անդամներ ենք։
Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։
Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։
Մեզ համար աղոթե՛ք, որովհետև համոզված ենք, որ բարի խիղճ ունենք՝ ցանկանալով ամեն բանում բարի ընթացք վարել։
Արդարությամբ քայլողը և ճշմարտությամբ խոսողը, անիրավության շահը մերժողը, կաշառք չընդունելու համար ձեռքերը թափ տվողը, արյունահեղություն չլսելու համար ականջները խցողը և չարություն չտեսնելու համար իր աչքերը փակողը,
Միայն թե վախեցե՛ք Տիրոջից և ճշմարտությամբ ու ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք նրան, քանզի տեսաք, թե նա ի՛նչ մեծ գործեր արեց ձեզ համար։
Չկա մեկը, որ արդարության համար բողոքի, և չկա մեկը, որ ճշմարտությամբ դատ վարի. նրանք հույս են դնում դատարկ բաների վրա և սին բաներից են խոսում, թշվառություն են հղանում և անօրենություն են ծնելու։
Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։
Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։
Առաջնորդի՛ր ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ, որ դու ես իմ փրկության Աստվածը. քեզ եմ սպասել ամեն օր։