Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։
ԵՐԵՄԻԱ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Չե՞ք վախենում ինձնից,- ասում է Տերը,- կամ իմ առաջ չե՞ք դողում, որ ավազը սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, և այն նրանից չի անցնի. թեև տատանվում են նրա ալիքները, բայց չեն հաղթում, թեև աղմկում են, բայց նրանից չեն անցնում։ |
Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։
Նա գնաց ու գտավ ճանապարհին ընկած նրա դիակը, իսկ էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ։ Առյուծը չէր կերել Աստծու մարդու դիակը, ոչ էլ հոշոտել էր էշին։
Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։
Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։
Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։
Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
Տերը, որ արևը հաստատեց ցերեկվա լուսավորության, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերվա լուսավորության համար, աղաղակ տվեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են, նա, որի անունը Տեր Ամենակալ է, այսպես է ասում.
«Դրա համար այսպես կանեմ քեզ, Իսրայե՛լ, բայց քանի որ այսպես եմ անելու քեզ, պատրա՛ստ եղիր կանչելու քո Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունը։
Նա, ով պատրաստում է իր համբառնալը դեպի երկինք և իր ավետիսն է երկրի վրա հաստատում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը։
Սաստում է ծովը և ցամաքեցնում այն, ավերում է բոլոր գետերը։ Տկարացան բասանացին ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները պակասեցին։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Արթնանալով՝ Հիսուսը սաստեց հողմին և ասաց լճին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Հողմը դադարեց, ու կատարյալ հանդարտություն եղավ։
այլ ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք Նրանից, ով ձեր մահից հետո ձեզ գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից։
Եթե հանձն չառնեք կատարել այս գրքում գրված օրենքների բոլոր խոսքերը, չվախենաք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվական ու սքանչելի անունից,
Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։