«Սա ինձ համար նույնն է, ինչ Նոյի օրոք՝ ջրհեղեղի ժամանակ. ինչպես որ այն ժամանակ նրան երդվեցի, որ չեմ բարկանա երկրի վրա, այնպես էլ երդվեցի, որ չեմ բարկանա քեզ վրա։
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։