Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Այս աղքատը Տիրոջն աղոթեց, և Տերը լսեց նրան, Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:7
11 Խաչաձեւ Հղումներ  

վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։


Քո զայրույթի հողմից ճեղքվեցին ջրերը, պարիսպների նման քարացան ջրերը, ալիքները ծովի մեջ քարացան։


Երբ ամբողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, վերևից իջնող ջուրը կցամաքի, կկանգնի, ինչպես քարակույտ»։


Ծով հանեցիր քո երիվարները՝ շատ ջրեր պղտորելու։


Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։


Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,


Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչև վախճանը լույսի ու մութի։


Մենք՝ քո ժողովուրդն ու քո արոտի ոչխարները, Հավիտյան քեզ գոհություն պիտի տանք, Քո օրհնությունը պիտի հռչակենք սերնդեսերունդ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ