10 Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչև վախճանը լույսի ու մութի։
10 Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։
Այսուհետև, քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։
Երկնի սյուները սարսել են ու զարհուրել նրա սաստումից։
Երբ Եղիուսը դադարեց խոսելուց, Տերն ասաց Հոբին փոթորկի ու ամպի միջից.
Ո՞րն է այն երկիրը, որտեղ լույսն է օթևանում, կամ ո՞րն է տեղը խավարի։
Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթե գիտես դրանց ճանապարհները։
Որտեղի՞ց է դուրս գալիս եղյամը, կամ տարածվում հարավային հողմը երկնքի ներքո։
Այս աղքատը Տիրոջն աղոթեց, և Տերը լսեց նրան, Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան։
Ես նրա հետ էի, երբ պատրաստում էր երկինքը, երբ իր աթոռն էր հաստատում հողմերի վրա,
Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։