ՆԱՈՒՄ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։ Տերը վրեժխնդիր է և բարի 2 Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։ 3 Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։ 4 Սաստում է ծովը և ցամաքեցնում այն, ավերում է բոլոր գետերը։ Տկարացան բասանացին ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները պակասեցին։ 5 Լեռները շարժվեցին նրանից, և բլուրները սասանվեցին, նրա առջև խախտվեց երկիրը, և նրա բոլոր բնակիչները։ 6 Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։ 7 Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, որոնք սպասում են իրեն նեղության օրը. և ճանաչում է իրենից երկյուղածներին։ 8 Բայց վրա հասնող հեղեղով վերջ կտա ընդդեմ ելածներին, և խավարը կհալածի նրա թշնամիներին։ Պատգամներ Հուդայի երկրին 9 Ի՞նչ եք խորհում Տիրոջ դեմ. ավարտն ինքն է անելու և երկու անգամ նույն վրեժը չի լուծի նեղության ժամանակ։ 10 Մինչև իրենց հիմքը խոպան կդառնան. կուտվի պատված բաղեղի պես և ինչպես եղեգը՝ երաշտով լի։ 11 Քեզնից միտք կելնի Տիրոջ դեմ՝ հակառակությամբ չարիք խորհելու։ 12 Այսպես է ասում Տերը բազում ջրերի իշխանների համար. «Այնպես կզատվեն, որ քո լուրն այլևս չի լսվի։ 13 Արդ՝ կփշրեմ նրա գավազանը քեզնից և քո կապանքները կխզեմ»։ 14 Եվ Տերը հրաման կտա քեզ համար, և քո անունով այլևս չի սերմանվի. «Քո աստծու տնից կվերացնեմ քանդակները և ձուլածո կուռքերը քեզ համար գերեզման կդարձնեմ»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia