ՍԱՂՄՈՍՆԵՐ 99 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Սաղմոս Դավթի՝ խոստովանության 1 Սաղմոս Դավթի՝ խոստովանության Աղաղակե՛ք Տիրոջը, բոլո՛ր երկրներ, 2 Եվ ծառայե՛ք Տիրոջն ուրախությամբ. Նրա դիմաց ցնծությա՛մբ մտեք, 3 Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։ Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. Մենք նրա ժողովուրդը Եվ նրա արոտի ոչխարներն ենք։ 4 Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։ 5 Քաղցր է Տերը, Հավիտյան է նրա ողորմությունը, Նրա ճշմարտությունը՝ սերնդեսերունդ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia