ԵԼՔ 19:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սինա լեռն ամբողջովին ծխում էր, որովհետև Տերը նրա վրա իջել էր կրակով։ Նրա ծուխը դուրս էր գալիս ինչպես հնոցի ծուխ, և ամբողջ լեռը սաստիկ ցնցվում էր։ |
Երբ արևը մայր էր մտնում, կրակ բոցավառվեց, և ահա երևաց ծխացող մի հնոց, և կրակի լեզուներն անցան անասունների կտրտված մարմինների միջով։
նայեց Սոդոմի ու Գոմորի կողմն ու շրջակա տարածքներին և տեսավ, թե ինչպես էր երկրից բոց բարձրանում հնոցի ծխի պես։
Իջար Սինա լեռան վրա և երկնքից խոսեցիր նրանց հետ ու նրանց տվեցիր ուղիղ դատաստաններ և ճշմարիտ օրենքներ, բարի հրամաններ և պատվիրաններ,
Տիրոջ արդարությունն ուղիղ է Եվ ուրախացնում է սրտերը, Տիրոջ պատվիրանները լույս են Եվ լույս են տալիս աչքերին։
Լեռանը ոչ մի ձեռք չպետք է դիպչի, այլապես կքարկոծվի կամ նետերով կխոցոտվի. անասուն լինի, թե մարդ՝ չի ապրի”։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտներն ու շեփորահարությունը դադարի, ու ամպը վերանա լեռան վրայից»։
Մովսեսը ժողովրդին բանակատեղիից տարավ Աստծուն հանդիպելու և կանգնեցրեց Սինա լեռան ստորոտին։
Ողջ ժողովուրդը լսում էր որոտի ու շեփորի ձայնը, տեսնում բոցերն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։
Տիրոջ հրեշտակը կրակի բոցով մորենու միջից երևաց նրան։ Եվ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր կիզվում։
Պատրա՛ստ եղիր. առավոտյան բարձրանալու ես Սինա լեռը և այնտեղ ինձ սպասելու ես լեռան գագաթին։
Ինչպես մոմը՝ կրակի դիմաց, կրակը կայրի քո հակառակորդներին, և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ. քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։
Կանգնեց, և երկիրը շարժվեց, նայեց, և հալվեցին ազգերը, բռնությամբ խորտակվեցին լեռները, և հալվեցին հավիտենական բլուրները։ Նրա հավիտենական ընթացքը
Եվ ձորը կկցվի իմ լեռներին մինչև Ասայել ու կխցանվի, ինչպես որ խցանվեց երկրաշարժի պատճառով Հուդայի արքա Ոզիայի օրերին։ Եվ կգա կհասնի Տերը՝ իմ Աստվածը, և բոլոր սուրբերը՝ նրա հետ։
Ազգը ազգի դեմ է ելնելու, թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով, համաճարակ, երկրաշարժներ տարբեր տեղերում։
ասելով. «Տերը եկավ Սինայից և մեզ երևաց Սեիրից։ Նա փութաց Փառանի լեռից դեպի Կադես՝ աջ կողմում ունենալով բյուր հրեշտակների,
Երկնքից լսելի եղավ քեզ խրատող նրա խոսքը, երկրի վրա ցույց տվեց քեզ իր մեծ կրակը, և կրակի միջից լսեցիր նրա պատգամները,
Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։
իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, երբ մեր Տերը՝ Հիսուսը, հայտնվի երկնքից իր զորության հրեշտակներով,
կրակի բոցով՝ պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին։
Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ,
որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում և ասում. «Մեկ անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» (Անգ. 2.6)։
Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
Եվ սրբարանը լցվեց Աստծու փառքի և զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող մտնել սրբարան, մինչև չավարտվեին յոթ հրեշտակների յոթ պատուհասները։
Լեռները շարժվեցին ներկայությունից Տիրոջ՝ նրա որ Սինայից է, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու երեսից։