Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 20:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Ողջ ժողովուրդը լսում էր որոտի ու շեփորի ձայնը, տեսնում բոցերն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, կայծակները և փողի ձայնը ու տեսնում լեռան ծխալը։ Ժողովուրդը վախենալով ետ քաշվեց ու հեռու կանգնեց։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 20:18
13 Խաչաձեւ Հղումներ  

Ես մերձավոր Աստված եմ և ոչ թե հեռավոր Աստված,- ասում է Տերը։


Նա պատասխանեց. «Լսեցի դրախտում քո ձայնը և վախեցա, քանի որ մերկ էի, և թաքնվեցի»։


Երկնքից լսելի եղավ քեզ խրատող նրա խոսքը, երկրի վրա ցույց տվեց քեզ իր մեծ կրակը, և կրակի միջից լսեցիր նրա պատգամները,


Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի ձեզ հայտնեմ Տիրոջ պատգամները, որովհետև դուք վախենում էիք կրակից ու լեռը չբարձրացաք։ Տերն ասաց.


Բայց չմեռնենք, որովհետև այս մեծ կրակը կարող է մեզ սպանել. եթե մյուս անգամ դարձյալ լսենք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը, ապա կմեռնենք։


քանի որ երբ Քորեբում հավաքվել էիք, Տիրոջը՝ ձեր Աստծուն, խնդրելով ասում էիք. “Այլևս չլսենք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը, այդ մեծ կրակն այլևս չտեսնենք, որպեսզի չմեռնենք”։


Ահավասիկ դուք մեռնում եք մարդկանց նման Եվ ընկնում եք, ինչպես մեկն իշխաններից։


Երբ արևը մայր էր մտնում, կրակ բոցավառվեց, և ահա երևաց ծխացող մի հնոց, և կրակի լեզուներն անցան անասունների կտրտված մարմինների միջով։


«Երբ դուք կրակի միջից ձայնը լսեցիք, և լեռը բորբոքված էր կրակով, ձեր ցեղերի իշխաններն ու ձեր ծերերը, ինձ մոտենալով,


Դու մոտեցի՛ր ու լսի՛ր, ինչ որ Տերը՝ մեր Աստվածը, կասի, և մեզ հաղորդի՛ր այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, կասի քեզ։ Մենք կլսենք ու կկատարենք”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ