7 Դարձի՛ր, հոգի՛ իմ, քո հանգստին, Որովհետև Տերն օգնեց քեզ։
7 Տիրոջից սարսափի՛ր, ո՛վ երկիր, Հակոբի Աստծուց,
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։
Նրանց անձրևները փոխեց կարկուտի, Եվ նրանց երկրում հուր բորբոքվեց։
Երկնի սյուները սարսել են ու զարհուրել նրա սաստումից։
Որովհետև դու ես Բարձրյալը ողջ երկրի վրա. Անչափ վեր եղար բոլոր կուռքերից։
Իրենց սրտերում փորձեցին Աստծուն՝ Կերակուր խնդրելով իրենց անձերի համար։
Նա երկնքի ներքո ամեն ինչ շարժում է հիմքերից, և դողում են դրանց սյուները։